ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ասում են...

Ասում են...
08.12.2017 | 03:26

...թե բավականին հետաքրքիր է «ստացվել» Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ացումը: Հայաստան վարչապետության եկած Կարապետյանը ոչ միայն չի ցանկացել անդամակցել ՀՀԿ-ին, որպես կաստայացած օրգանիզմի, այլև աշխատանք է տարել սեփական կուսակցությունն ստեղծելու ուղղությամբ:

Նախ` իր թիմի անդամներին է (Ալթունյան, Ամիրյան, Առաքելյան...) տեղյակ պահել այդ մասին, ապա հանդիպել է Ռալֆ Յիրիկյանի հետ, որպեսզի հասկանա ապագայի նրա «տեսլականները»: Յիրիկյանը, ինչպես միշտ, ասել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվել և չի զբաղվելու: Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև քաղաքականություն մտնելու պատրաստվող Գագիկ Ծառուկյանի հետ, վերջինիս հորդորել դառնալու իր ստեղծելիք կուսակցության «պլատֆորմը»: Ծառուկյանը, որն արդեն մեծ խաղի մաս էր և որոշակի պայմանավորվածություններ ուներ «վերևների» հետ, նույնպես հրաժարվել է: Եվ քանի որ Կարեն Կարապետյանն իրականում «հրավիրվել» էր Հայաստան` ՀՀԿ-ի տյունինգի, ընտրություններում ՀՀԿ-ին իր «թարմ» կերպարով հաղթանակի տանելու համար, խիստ բարեհաջող անդամակցեց ՀՀԿ-ին` որպես «մավր» անելով իր գործը:

Դիտվել է՝ 14973

Մեկնաբանություններ